Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Պատմությունը չի հարցնելու սոսկ՝ ինչու կորցրինք, հարցնելու է նաև, թե ինչ արեցինք, որ չկորցնենք

Պատմությունը չի հարցնելու սոսկ՝ ինչու կորցրինք, հարցնելու է նաև, թե ինչ արեցինք, որ չկորցնենք
17.09.2026 | 10:17

Ժողովրդի մասին

21-րդ դարի հայ ժողովուրդը կանգնած է ոչ միայն տարածքային կորուստների, այլև պետական պատասխանատվության լուրջ փորձության առջև։

Արցախը կորցնելուց հետո, եթե մենք պատրաստ ենք հանդուրժելու նաև նոր կորուստների վտանգը՝ առանց իշխանությունից պատասխանատվություն պահանջելու, ապա խնդիրը միայն իշխանության որոշումների մեջ չէ․ այն նաև մեր պետական գիտակցության մեջ է։

Ժողովուրդը կարող է սխալվել իր ընտրություններում, բայց իրավունք չունի անտարբեր լինել իր պետության ճակատագրի նկատմամբ։

Պետականության հանդեպ պատասխանատվությունը ոչ թե իշխանության, այլ ամբողջ ժողովրդի պարտականությունն է։

Պատմությունը մեզ սոսկ չի հարցնելու, թե ինչու կորցրինք։ Այն հարցնելու է նաև, թե ինչ արեցինք, որ չկորցնենք։

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ